Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետը՝ ճոպանուղու քանդման մասին. «Եթե հանկարծ, այդ երեխաներից մեկի քթից արյուն գար, էդ շինարարությունից ընկներ, էլի մեզ էին մեղադրելու»

Սեպտեմբեր 19,2017 15:53

Այսօր տեղի ունեցած Վանաձորի համայնքի ավագանու նիստից հետո, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ Վանաձորի ճոպանուղու խնդրին. «Որոշ մարդիկ իրենց չարախնդությունը կամ մեջի չարությունն ուզում են հանեն նման երեւույթներ ցույց տալով: Կարծես թե Վանաձորում հիմա ճոպանուղի կա, ճոպանուղին էլ քանդվում է: Երբ որ էդ ճոպանուղու ընդամենը 4 թե 5 սյուներն են կանգնած, իսկ այն, ինչը որ քանդման ենթակա է՝ կողքի կառույցը, դա ոչ թե քանդման ենթակա է, այլ վտանգավոր է»:

Քաղաքապետն ասում է, որ թաղամասի բնակիչներն իրենց են դիմել, որպեսզի նշված կառույցը քանդեն, քանի որ այն երեխաների կյանքի համար վտանգ է ներկայացնում. «Շենքի 7 ընտանիքով դիմել են, որ այդտեղ երեխաներ են խաղում: Եթե հանկարծ, այդ երեխաներից մեկի քթից արյուն գար, էդ շինարարությունից ընկներ, էլի մեզ էին մեղադրելու»:

Մամիկոն Ասլանյանն ասում է, որ կառույցն իրենց չի պատկանում, իրենք միայն քանդման թույլտվություն են տվել. «Տուրիստական նախկին հանգրվանի սեփականատերը մենք չենք, դա արհմիությունների կոնֆեդերացիային է պատկանում: Մենք նրանց ոչ թե քանդելու առաջարկություն էինք արել, այլ գրել էինք, որ համապատասխան միջոցներ ձեռք առեք՝ անվտանգությունն ապահովելու համար: Իրենք էլ գրել են՝ մենք դիմել ենք մասնագետներին, եւ քանի որ դա վերականգնման կամ ամրացման ենթակա չէ, ուստի խնդրում ենք ձեր թույլտվությունը քանդելու համար: Մենք էլ այդ թույլտվությունը տվել էինք: Կարծես չպետք է տայինք այդ թույլտվությունը, որ հետո այդ ամբողջ պատմությունը մնար մեր ուսերին»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930