Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-ն սփյուռքահայ երիտասարդներին ներգրավելու է զինծառայությունում

Սեպտեմբեր 19,2017 15:47

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը խոսեց ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հարցում Սփյուռքի անելիքների մասին: Նա ասաց, որ Սփյուռքի մեր հայրենակիցները արդեն արել են տարբեր տիպի գործնական առաջարկություններ. «Ներգրավված լինելով տարբեր շուկաներում եւ տարբեր խնդիրներում՝ իրենց մասնագիտական և գիտական ներուժը կարող են ներդնել, հատկապես բարձր տեխնոլոգիաների լայն կիրառումը ռազմարդյունաբերության մեջ գիտեք, որ մեծ դեր ունի: Իսկ սփյուռքահայությունն իր տեղն ունի ռազմական արդյունաբերության համար կիրառվող բարձր տեխնոլոգիական ուղղություններում: Այստեղ անհրաժեշտ է Սփյուռքի համար ապահովել ճիշտ ծրագրային մոտեցում: Միայն ֆինանսական ներդրումները կամ բիզնես մոտեցումը չի, որ կարող են էֆեկտիվ լինել, մասնագիտական ներգրավվածությունը շատ կարեւոր է»:

ՊՆ փոխնախարարը նշեց, որ սփյուռքահայերի համար շատ կարեւոր է արդարությունը, արդյունավետ կառավարումը եւ լիարժեք ներգրավումը եւ պատրաստ են լսել բոլոր այն խնդիրները, որոնք կապված են բանակի, զինված ուժերի հետ:

Նա ասաց, որ պետք է վերականգնել վստահությունը բանակի նկատմամբ: Ու լիարժեք վստահության պայմաններում արդեն կկարողանան խոսել Սփյուռքի, սփյուռքահայերի ներգրավվածության մասին նաեւ զինծառայությունում. «Պարտադիր չի դա լինի ժամկետային ծառայություն, կարող է լինել այլ ծառայության տեսակ, որը ունենք»:

Փոխնախարարն ասաց, որ արդեն բանակի հետ պիլոտային ծրագիր է իրականացվում՝ նաեւ սփյուռքահայ երիտասարդներին ներգրավելու զինծառայության խնդիրներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930