Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աշխարհում ամենածառայող ժողովուրդներից մեկն ենք՝ բանակում». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2017 15:29

Երեկ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր նոր օրենսդրական նախաձեռնության մասին, ըստ որի՝ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարագրերում պարտավոր են նշել նաեւ՝ ծառայե՞լ են, թե՞ չեն ծառայել:

Այսօր ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանին Aravot.am-ը հարցրեց՝ դա ի՞նչ կտա, կսկսեն ամաչե՞լ, որ չեն ծառայել, ի՞նչ ենք դրա արդյունքում մենք սպասում, եւ արդյոք դա տարածվելո՞ւ է պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց՝ որդիների վրա: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ այո, պաշտոնյաների որդիները, սերտ հարազատները նույնպես պետք է անեն նման նշում՝ ծառայության մասին. «Մենք շատ ենք կարեւորում մեր հասարակության մեջ զինվորի, զինծառայողի դերակատարությունը: Մենք շատ ենք կարեւորում պաշտպանական համակարգերի զարգացման, ԶՈՒ-ի կայացման, ամրապնդման, դրանցում յուրաքանչյուրիս ունեցած մասնակցությունը»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ «մենք աշխարհում ամենածառայող ժողովուրդներից մեկն ենք՝ բանակում: Բնակչության 40-ից մեկը ծառայում է՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ, ասենք, 600-ից մեկն է ծառայում, լավագույն դեպքում՝ 150-ից մեկը, իսկ մեզանում՝ 40-ից: Շատ կարեւոր է աստիճանաբար գալ նրան, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները զինվորական ծառայություն անցնելու համար պետք է դա համարեն իրենց կենսագրության շատ կարեւոր մասը եւ դրա հայտարարագրումը ունի եւ պետական պարտավորության պահպանման ինչպես բարոյական կողմ, այնպես էլ իրավական կողմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930