Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղնուկյանների փաստաբանը ՀՔԾ-ին հորդորում է հանցագործության մասին հաղորդում ընդունել

Սեպտեմբեր 19,2017 15:11

Անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը Եղնուկյանի կնոջը, երեխաներին ու բարեկամներին ոստիկանություն տանելու ոստիկանների այսօրվա գործողությունները որակում է հանցավոր գործունեություն: Նա պնդում է, որ կատարվածը պետք է Հատուկ քննչական ծառայությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում ու քրեական գործ հարուցի՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Պետությունը պարտավոր է պաշտպանել հավաք կազմակերպողներին, բայց ոչ միայն չի պաշտպանում, այլեւ պետությունը պատժում է հավաք կազմակերպողներին, խոչընդոտում է հավաքի մասնակիցներին: Սա քրեորեն պատժելի արարք է, սա հանցագործության մասին հաղորդում է, ու ՀՔԾ-ն պետք է քրեական գործ հարուցի ու պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավորներին, որովհետեւ ոստիկանություն տարված հավաքի մասնակիցները հինգ ժամ գտնվել են անազատության մեջ, խափանվել է հանրահավաքն ու խոսքի ազատության նրանց իրավունքը:

Բացի այդ, իրավապահները հայտնում են՝ ահազանգ են ստացել՝ իբրեւ պայթուցիկ նյութեր ու ռումբ է եղել հանրահավաքի մասնակիցների մոտ: Եթե նման անձ է եղել, որը ահազանգել է ոստիկանություն ու հայտնել պայթուցիկների մասին, ապա պետք է բացահայտվի այդ անձը ու սուտ մատնության համար նրան պատասխանատվության ենթարկեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան քաղաքացիական ակտիվիստ Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին, բարեկամներին ոստիկանություն տանելու դեպքին:

Հիշեցնենք, որ Եղնուկյաններին ոստիկանություն են տարել ՀՀ-սփյուռք համաժողովի մասնակիցներին Հայաստանում քաղբանտարկյալների մասին թռուցիկներ բաժանելու համար: Ավելի ուշ Եղնուկյաններն ազատ են արձակվել, ոստիկանությունում են դեռ Ժիրայր Սեֆիլյանի մի քանի համախոհ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930