Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ Փոստանջյանի՝ իրեն դատի տալու եւ Ծիտ մականունով ավագանու անդամի պահվածքի մասին

Սեպտեմբեր 19,2017 15:04

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն դոլար:

Այսօր մենք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից ճշտեցինք՝ դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Տարոն Մարգարյանը զարմացած դեմք ընդունեց. «Մեկ ամսո՞ւմ, մեկ տարո՞ւմ, թե՞ տասը տարում: Այ երբ որ ճշտեք իրենից այդ հարցը՝ կպատասխանեմ»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Փոստանջյանը դատի է տվել ձեզ, վարչական դատարան է դիմել, ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ ինքն էլ է մամուլից տեղեկացել այդ մասին. «Դեռ փաստաթղթերը չենք ստացել, կուսումնասիրենք, կասենք»:

Հարցին՝ ավագանիում  «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանի վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ հորդորել է ավագանու բոլոր անդամներին, որ հարգալից լինեն մեկը մյուսի նկատմամբ. «Ցավում եմ, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Համոզված եմ, որ հաջորդ անգամները նման միջադեպեր չեն լինի»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ այդ միջադեպի համար հիմք է հանդիսացել ձեր եւ Անահիտ Բախշյանի խոսակցությունը, երբ կոպիտ էիք խոսել նրա հետ, հիմա էլ «Ծիտն» է կոպիտ խոսում՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Տիկին Բախշյանին ես հարգում եմ, տիկին Բախշյանի հետ մենք մտերիմ ենք, տիկին Բախշյանը իր ակտիվությամբ, մասնակցությամբ նաեւ կառուցողական մոտեցում ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930