Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուտ ցուցմունք կա այն մասին, թե ես իբր մտադրվել եմ միանալ «Սասնա ծռերին». Անդրիաս Ղուկասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2017 14:57

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է:

Մեկնարկից առաջ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հարցերին ի պատասխան կարծիք հայտնեց իրեն առաջադրված մեղադրանքի մասին առ այն, որ մտադրվել է միանալու «Սասնա ծռերին»:

«Սուտ վկայություն կա այն մասին, որ ես իբր թե հուլիսի 29-ին ունեցել եմ նման մտադրություն: Դա ակնհայտ սուտ ցուցմունք է, ես նման շարժառիթ անգամ չէի կարող ունենալ»,-վստահեցրեց նա: Հիշեցնենք, որ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Սա քաղաքական գործ է»,-դատավարության մասին էլ նման գնահատական հնչեցրեց նա:

Նիստը սկսվելուն պես հետաձգվեց, քանի որ Ղուկասյանի պաշտպանները ներկա չէին: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին, 12:00-ին:

Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի մասին մանրամասն՝ քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930