Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը` Ոսկան Երեւանցու ու Բագրատյանի տարբերության մասին

Սեպտեմբեր 19,2017 14:37

Մատենադարանում բացված «Տպագրության մարգարիտ» խորագրով միջազգային գիտաժողովին, որ նվիրված է Ոսկան Երեւանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին, Aravot.am-ը զրուցեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի հետ:

Նա Ոսկան Երեւանցուն եզակի անձնավորություն որակեց, որն անհնար գործ է արել: «Մեկ մարդը գլուխ է բերել աշխատանք, որը կաթոլիկ եկեղեցին հետապնդում էր, տառեր է ստեղծել, բազմաթիվ կազմակերպչական, առեւտրական հարցեր է լուծել, փող է հավաքել ու տպագրել է հայերեն առաջին Աստվածաշունչը: Հիմա, եթե Աստվածաշունչը նայում ենք, մի ամբողջ խումբ է աշխատում, մինչդեռ Ոսկան Երեւանցին մեկ հոգով ֆանտաստիկ գործ է արել: Նա հարգանքի է արժանի` արժեւորել է իր գործը եւ ազգը: Մեր երիտասարդներին պետք է սովորեցնել, որ հայ ազգը այս պոտենցիալն ունի, եւ Ոսկան Երեւանցին 350 տարի առաջ ապացուցել է, որ եթե ուզենանք, շատ բաներ կարող ենք անել»,-ասաց Տիգրան Զարգարյանը:

Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` հայերենը աղքատ լեզու որակելու փաստին, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը նշեց. «Կներես, հայերեն լավ չգիտես, ասում ես` հայերենն աղքատ է, գնա լեզվին տիրապետիր, տես արդյոք աղքա՞տ է, բառամթերքին ծանոթացիր, տես ինչքան բառ կա: Երբ Մխիթարյան հայրերը տպագրում էին «Բազմավեպը» եւ մնացածը, որոնք գիտական ամսագրեր էին, ողջ գիտական տերմինաբանությունը հայացնում էին, «Աշխարհացույցը» համատարած հայերեն էր, հիմա այդ լեզուն ո՞նց կարող է աղքատ լինել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930