Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցում էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ դուք իրատեսակա՞ն եք համարում 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալը՝ հաշվի առնելով, որ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունենք հիմա: Քաղաքապետը պատասխանեց, որ միանշանակ բոլորս պետք է այնպես անենք, որ մեր տնտեսությունը զարգացնենք:
Lրագրողները փոխանցեցին սփյուռքահայերի խոսքերը՝ Երեւանը զարգանում է միայն Օպերայի եւ հարակից տարածքներում ` Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ համաձայն չէ դրա հետ, համաչափ զարգացում են փորձում ապահովել եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:
Հարցին՝ մամուլի հրապարակումները տեսե՞լ եք՝ ձեր վարորդը կոպիտ խախտումներով է երթեւեկում՝ քաղաքապետը պատասխանեց. «Չէ, չեմ տեսել»: Լրագրողները ճշտեցին՝ ձեր առանձնատան տարածքում է հատկապես խախտումներ անում՝ 40 հազարի՝ քաղաքապետը նորից վստահեցրեց, որ չի տեսել:
Հարցին՝ խախտումների համար դո՞ւք եք վճարում, թե՞ ձեր վարորդը՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Հլը որ չեմ տեսել, որ խախտումներ անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ