Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարձագանքենք». Վարչապետը՝ թալանված բիզնեսից բողոքող սփյուռքահային (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2017 13:46

«Շատերը անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ շատ քիչ բիզնեսմեն կա, որը ընդունում է, որ ինքն է ռիսկը սխալ հաշվարկել եւ յուրաքանչյուրը մեղադրում է»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ սփյուռքահայեր կան, որոնք գալիս են Հայաստան եւ կառավարությունից սպասում են այն, ինչը որեւիցե երկրում չեն սպասում. «Իրենք որեւիցե երկրում չեն էլ երազում, որ այսպիսի ընդունելություն կամ պայմաններ կլինեն: Բայց այն, որ մենք ռեգուլյար պետք է աշխատենք, որ անվստահության ոլորտը, եթե այդպիսին կա, փոխենք, դա փաստ է: Պետք է դրա վրա աշխատել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ երեկ այստեղ սփյուռքահայերից մեկը՝  Զարեհ Պալյանը հայտարարեց, որ Հայաստանում 4 հատ բիզնես է դրել, 4-ն էլ տարել են եւ ընդհանրապես Հայաստանում թալանում են, «քցում» են, այսինքն, նա՞ էլ ձեր ասած անհաջող բիզնեսմեններից, որ ռիսկը չի հաշվարկել՝ վարչապետը պատասխանեց. «Ես չգիտեմ: Եթե ինքը տա մեզ փաստեր, մենք շատ հետեւողական այդ ուղղությամբ գնալու ենք, որովհետեւ մենք չենք կարողանալու տնտեսությունը զարգացնենք, եթե սեփականության նկատմամբ վստահություն չունենք, բիզնես կանոնի նկատմամբ վստահություն չունենք, հավասար խաղի կանոնների վրա վստահություն չունի, այդ իսկ պատճառով ես շատ բաց եմ: Ավելին՝ մենք հստակ հայտարարել ենք, իմ աշխատակազմի, խորհրդականների համարները, հասցեները, էլեկտրոնային հասցեները կան, թող տրամադրի ինֆորմացիան, մենք կարձագանքենք»:

Վարչապետը միանգամայն հնարավոր է համարում, որ 2040 մենք կդառնանք 4 միլիոն, ինչպես ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը: 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930