Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանին շնորհվեց «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը

Սեպտեմբեր 19,2017 13:20

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Օպտիկայի հայկական տարածքային կոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանին շնորհվեց Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը Տոկիոյում օգոստոսի 21-25-ը անցկացված Օպտիկայի միջազգային հանձնաժողովի (International Commission for Optics, ICO) 24-րդ կոնգրեսի պլենար նիստի ընթացքում:

Արամ Պապոյանն այս մրցանակին արժանացել է 2015թ-ին «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների և Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:

Կոնգրեսի պլենար նիստի ընթացքում Արամ Պապոյանը 500–ից ավելի լսարանի առաջ հանդես է եկել մրցանակի թեմայի վերաբերյալ «Selective Reflection of Light as a Spectroscopic Tool» 30 րոպեանոց զեկուցմամբ: Նա կոնգրեսի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ոլորտի առանցքային ներկայացուցիչների հետ: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատում Հայաստանի նվաճումներն ու ներուժը օպտիկայի և ֆոտոնիկայի ասպարեզում և միտված են նպաստելու մեր երկրում ոլորտի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը»,- ասաց Արամ Պապոյանը:

Կոնգրեսի բացման արարողությանը ներկա են եղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կայսրուհի Միչիկոյի հետ: Բացման արարողությունից հետո Ճապոնիայի կայսրն ու կայսրուհին կազմակերպել են ընդունելություն պաշտոնատար անձանց համար, որին հրավիրվել է նաև Արամ Պապոյանը:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930