Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Զարգարյան. «Ոսկան Երեւանցին` ապրելով Եվրոպայում, չէր ամաչում, որ հայ է» (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2017 13:16

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Մատենադարանում բացվել է «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին։

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը Ոսկան Երևանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը որակեց մեր մշակութային գագաթներից մեկը, նաեւ ասաց, որ Ոսկան Երեւանցու սխրանքը ինչ-որ առումով համարժեք էր Մաշտոցի գործին:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Մաշտոց հիմնադրամի ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի եւ ՀՀ արտգործնախարարության հետ համագործակցությամբ: Նրա ձեւակերպմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը նպաստում է հայ մշակույթի համաշխարհային ճանաչմանը` օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավորությունները:

Գիտաժողովի բացմանը Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղերձը` հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի վերաբերյալ:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը նշեց, որ Ոսկան Երեւանցին տիտանական ջանքերով է կարողացել տպագրել Աստվածաշունչը եւ դա հրաշալի օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի հայ երիտասարդը: «Նա անհարմար չի զգացել, որ հայ է` ապրելով Եվրոպայում, անտես թելերով կապված է եղել հայրենիքի հետ

Հավելենք, որ Գիտաժողովին հաջորդեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի լավագույն նմուշների, ինչպես նաև հնատիպ այլ գրքերի ցուցադրությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930