Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կուսակցության օֆիցիալ կարծիքը լսե՞լ եք՝ ոչ». Կարեն Կարապետյանը՝ վարչապետ դառնալու մասին

Սեպտեմբեր 19,2017 13:02

Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նախ լրագրողները այս օրերին արդեն ավանդական դարձած հարց ուղղեցին՝ 2018-ին վարչապետ լինելու մասին: Հարցին՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է վարչապետի պաշտոնի համար, երկրորդ փոխարինողը չկա, դուք համաձա՞յն եք, իսկապե՞ս նրան փոխարինող չկա:

Վարչապետը պատասխանեց, որ մասնավոր անձանց կարծիքները չի մեկնաբանում. «Պաշտոնապես ՀՀԿ-ի կարծիքը երբ լինի՝ հարց տվեք: Դուք կուսակցության օֆիցիալ կարծիքը լսե՞լ եք՝ ոչ: Երբ որ լինի՝ այն ժամանակ կխոսենք: Դա իրենց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի, հենց որոշում ունենա՝ կհայտարարեն»:

Հարցին՝ երեկ Արամ Ա կաթողիկոսը սուր քննադատության ենթարկեց՝ ասելով, որ սփյուռքը մաշվում է, գրեթե բոլոր սփյուռքահայերը մտահոգություն հայտնեցին, որ արտագաղթը շարունակվում է, կուզենանք ձեր մեկնաբանությունները լսել:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Նախ ես ուզում եմ ասել, որ միգրացիոն պրոցեսներ բոլոր երկրներում էլ կան, անկախ նրանից, այնպես չի լինի, թե մեր կյանքը ինչքան լավանա՝ միգրացիոն երեւույթները կկանգնեն: Ինչ պետք է անենք՝ պետք է այնպես անենք, որ Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930