Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը սփյուռքահային. ԵԱՏՄ-ն մի ակումբ է, որտեղ 5 երկիր պայմանավորվել են կանոնների մասին

Սեպտեմբեր 19,2017 12:27

Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ միջազգային համաժողովին սփյուռքահայերից մեկը վարչապետից հետաքրքրվեց, թե ԵԱՏՄ-ն ինչ տնտեսական հետեւանք ունեցավ Հայաստանի վրա:

Ի պատասխան, Կարեն Կարապետյանը սփյուռքահայ հայրենակցին հանգստացրեց՝ ասելով. «Մենք ընկերություն ենք անում ոչ ի վնաս այլ հարաբերությունների: ԵԱՏՄ-ն մի շատ պարզ տնտեսական հարթակ է, դա մի ակումբ է, որտեղ հինգ երկիր պայմանավորվել են այդ ակումբում աշխատելու կանոնների մասին: Եվ այն ցուցանիշները ընթացիկ, որ մենք ձեզ ցույց ենք տալիս՝ արտահանում, ներմուծում, տնտեսական աճ, հենց հանդիսանում են այդ քաղաքականության հետեւանք: Մենք մի մաս ենք կազմում մեծ շուկայի, մեր հիմնական արտադրությունը պատմականորեն ուղղված է այդ շուկաների վրա: Այնպես չէ, որ մենք շատ առաջարկներ ունենք այլ շուկաներում, բայց այնպես էլ չի, որ մենք այլ շուկաներին վնաս ենք տալիս»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930