Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ միջազգային համաժողովին սփյուռքահայ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղեց՝ թե մեկ տարի անց արդյոք «Կարեն Կարապետյան մարդը, դիվանագետը «կփափագի մնալ պաշտոններում»: Վարչապետ պատասխանեց՝ այո:
Համբիկ Մարտիրոսյանն ասաց, որ կառավարման մեկ տարվա ընթացքում սփյուռքահայերի մոտ հավատ ու վստահություն է առաջացրել. «Կարապետ նշանակում է ճամփա բացող, դուք նոր հեղափոխական-տնտեսական ճամփա բացիք: Նաեւ ասել եմ, որ դուք շատ լավ շախմատ խաղացող եք, որովհետեւ շախ արեցիք, մատ ցույց տվիք եւ հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից, որպեսզի գործուն դեր ունենաք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ