Լրահոս
Օրվա լրահոսը

Դոն Պիպոն Վատիկանի գաղտնի արխիվների հազվագյուտ փաստաթղթերը չբերեց թանգարան

Սեպտեմբեր 19,2017 12:10

Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Այսօր նախատեսված էր նաեւ Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորի՝ Կարո Փալյանի ու քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ դոն Պիպոյի այցելությունը: Վերջինիս կողմից պետք է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերվեին Վատիկանի գաղտնի արխիվների հազվագյուտ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Բայց այսօրվա այցելողների մեջ չկային ոչ՝ Արթուր Ասատրյանը, ոչ էլ Կարո Փայլյանը: Վերջինիս օգնականը միջոցառման կազմակերպիչներին տեղեկացրել էր, որ Կարո Փայլյանն այս օրերին եղել է լարված ու փոքր-ինչ վատառողջ է, չի կարող գալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Հայոց ցեղասպանության թանգարանի կայքէջն ավելի ուշ տեղեկացրեց. «Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ և իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող արժեքավոր փաստաթղթերից մի հատված այսօր հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանին փոխանցեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: Մանանա Հակոբյանը նշեց, որ այս պահին փաստաթղթերի մի մասն է թվայնացվել, իսկ մյուս մասի վրա մասնագետները դեռ աշխատում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930