Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կցանկանա խոսել այս «անաջողակ» ոլորտի մասին, որը 2009 թվականի ճգնաժամից ի վեր չի կարողանում մեջքն ուղղել. «168 ժամ»

Սեպտեմբեր 19,2017 12:06

Կառավարությունը (ներկա եւ նախկին) միշտ առավել մեծ հաճույքով խոսում է այն ոլորտների մասին, որոնց գծով ցուցանիշները լավն են։ Ուշադրություն դարձրեք, թե ամենաշատն ինչի վրա է շեշտը դրվում նույն կառավարության մեկ տարվա գործունեության հաշվետվության մեջ՝ արտաքին առևտուր, արտահանում, արդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն։

Իսկ, օրինակ, շինարարության մասին խոսվում է հպանցիկ, մի տեսակ չուզելով, ընդամենն այլ ցուցանիշների շարքում հպանցիկ նշելով այս ոլորտի դինամիկան։

Ինչո՞ւ։ Որովհետև այն բացասական է։

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում իրականացվել է 143.9 մլրդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա հունվար- հուլիսի համեմատ՝ շինարարության ծավալը կրճատվել է 8.7%-ով։

Ո՞վ կցանկանա խոսել այս «անաջողակ» ոլորտի մասին, որը 2009 թվականի ճգնաժամից ի վեր չի կարողանում մեջքն ուղղել։ Սակայն նույն շինարարությունն էր, որ մինչև 2009 թվականն ապահովում էր Հայաստանի երկնիշ տնտեսական աճը։ Անուշադրությունն այս ոլորտի հանդեպ մի տեսակ անարդար է, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք անդրադառնալ շինարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այստեղ։

Նախ՝ սկսենք նրանից, թե ով որքան է կառուցում։ Հունվար-հուլիսին ամենամեծ ծավալի շինարարություն իրականացրել են կազմակերպությունները՝ 66.6 մլրդ դրամ կամ ընդհանուրի 46.3%-ը։ Այդ թվում, 11.1 մլրդ դրամի շինարարություն իրականացվել է օտարերկրյա ներդրողների կողմից։ Նշենք, ի դեպ, որ օտարերկրյա ներդրողների կողմից իրականացված շինարարության ծավալը 3.3 անգամ աճել է։

Բնակչության միջոցներով այս տարվա հունվար-հուլիսին կատարվել է 38.6 մլրդ դրամի շինարարություն (ընդհանուրի 26.9%-ը), պետական բյուջեի միջոցների հաշվին՝ 12.5 մլրդ, համայնքների հաշվին՝ 2.6 մլրդ։

 

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930