Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են իրականում հատում Դիլիջանի անտառները. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 19,2017 11:44

Սեպտեմբերի 17-ի երեկոյան «Դիլիջան» ազգային պարկի շրջակայքում գտնվող համայնքների՝ Իջեւանի, Դիլիջանի, հարակից բնակավայրերի բնակիչները ի նշան բողոքի գրեթե 4 ժամ շարունակ փակել էին Իջեւան-Երեւան տանող միջպետական ճանապարհը՝ մեծ խցանում առաջացնելով:

Հաղարծին համայնքի վարչական ղեկավար ԳԵՎՈՐԳ ԹԱՄՐԱԶՅԱՆՆ ասում է, որ մասնավորապես Դիլիջանի գյուղերում մարդիկ ապրուստի այլ հնարավորություն չունեն, քանի որ այդտեղ աշխարհագրական դիրքն ու կլիման հնարավորություն չեն տալիս գյուղացիներին անասնապահությամբ կամ գյուղատնտեսությամբ զբաղվել: Նրանք փորձում են փայտանյութ վաճառելով՝ գոնե որոշակի գումար աշխատել:

Փայտանյութը նաեւ գյուղացիներին ապահովագրում է ձմռանը ջեռուցման համար հսկայական գին վճարելուց. «Գիտեք, որ գյուղերում մարդիկ առանձնատներում են ապրում, հաճախ՝ մեծ ընտանիքներով եւ ձմռանն ամբողջ տունը գազով ջեռուցելը գյուղացիների համար անհնարին է՝ նրանց սոցիալական առկա պայմաններում: Ուստի մարդիկ նախընտրում են ամռանը փայտանյութ պահեստավորել եւ ցուրտ եղանակին վառարանից օգտվել: Փայտանյութն անհամեմատ էժան է գազից:

«Դիլիջան» ազգային պարկից, ըստ պայմանագրի, նրանք մեկ խմ փայտը 4 500-5 300 դրամով են ձեռք բերում՝ կախված փայտի որակից: Նման գնով ձմռանը գազ վառելու դեպքում հնարավոր չէ տաքանալ:

Բացի դրանից, փայտանյութ վաճառելով՝ գյուղացիները նաեւ որոշակի գումար են աշխատում: Փայտն անտառից ձեռք բերելու եւ դրա տեղափոխումը կազմակերպելու համար մոտ 10 հազար դրամ է ծախսվում, շուկայում փայտը նրանք իրացնում են 13-15 հազար դրամով: Հասույթը մեծ չէ, բայց գոնե ապրուստի տարրական պահանջներին բավարարում է: Մարդկանց այդ հնարավորությունից զրկելը նշանակում է նրանց երկրից դուրս գալու ճանապարհը ցույց տալ: Առանց այդ էլ գյուղերը դատարկվել են: Հիմա պետք է մնացածներին պահելու ծրագրեր իրականացնել, այլ ոչ թե խրտնեցնել»:

Հարցին ի պատասխան, թե կառավարությունն ինչո՞ւ է մարդկանց փայտանյութից զրկելու որոշում կայացրել, Գեւորգ Թամրազյանն ասաց, որ խնդիրը անտառում եղած թափուկի սակավ լինելն է: Քանի որ թափուկը, որը գյուղացիները որպես վառելանյութ են օգտագործում, շատ արագ է սպառվում՝ քիչ լինելու պատճառով, անտառը փակել են՝ ասելով, թե պաշարները սպառվել են եւ իրենք վախենում են, որ մարդիկ փայտանյութ չգտնելով՝ ծառերը կկտրեն:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930