Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ սփյուռքահայերը խորը անվստահություն ունեն Հայաստանի իշխանությունների հանդեպ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 19,2017 11:30

Երեկ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ սփյուռքահայերը խորը անվստահություն ունեն Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Այն աստիճան, որ նրանք չեն փորձում թաքցնել բացասական վերաբերմունքը, լուրջ դժգոհությունը։ Սա միանգամայն բնական է. սփյուռքահայերը շատ լավ պատկերացում ունեն, ինչ է կատարվում Հայաստանում, որքան էլ իշխանությունները փորձեն հեքիաթներ պատմել եւ իրականությունը ցանկալի գույներով ներկայացնել։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը երեկ համաժողովի մասնակիցներին փորձում էր վստահեցնել, թե ԱԺ վերջին ընտրություններն անցան «աննախադեպ թափանցիկության» հիման վրա, եւ «միջազգային եւ տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարության կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը»։

Ինչ-ինչ, բայց գոնե այս հարցում պետք չէր ստել, որովհետեւ արտերկրի մեր հայրենակիցներն էլ կարող են համացանցում գտնել միջազգային ու տեղական դիտորդների՝ ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցները եւ տեսնել, որ ոչ միայն բարձր գնահատականի մասին խոսք չկա, այլեւ նրանք քննադատել են իշխանություններին՝ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրողներին ահաբեկելու, ընտրակաշառք բաժանելու, բողոքները ոչ պատշաճ կերպով քննարկելու համար՝ արձանագրելով, որ այդ ամենը «հանգեցրին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը»։

Ու դրանից հետո հազիվ թե հավատան Սերժ Սարգսյանի մյուս խոսքերին. ազատ եւ թափանցիկ ընտրությունների, ժողովրդավարության, խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետության մասին հեքիաթներով հնարավոր չէ խաբել մարդկանց։ Սփյուռքահայերն ամեն ինչ էլ տեսնում ու հասկանում են, նաեւ այն, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, այլ ոչ թե երկրի փրկությունը, եւ այսպես շարունակ:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930