Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է. «Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:
Պարզվել է, որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:
Փրկարարների միջամտության կարիքը չի եղել»:
Ի դեպ, «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ եւ «Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել այսօր Հանրապետության հրապարակից ոստիկանություն բերման ենթարկված անձանց մասին. «Երբ ձերբակալված անձանցից մեկը ոստիկաններին հարցրել է, թե ինչու են իրեն բերման ենթարկել առանց պատճառը բացատրելու, ոստիկանը պատասխանել է, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացած եղել, որ Ռուզան Եղնուկյանը իր երեխաների հետ միասին պատրաստվել է Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել։ Բերման ենթարկելու պատճառը դա է։ Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանություն բերվել նաև Հայ կանանց ճակատի մյուս անդամները, ոստիկանը պատասխանել է, որ նրանց բերման են ենթարկել միայն քաղբանտարկյալների նկարներով իրենց շապիկների համար»: