Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդհատ ձայնի խնդիր էր լինում, ու չէինք կարողանում լսել, թե ինչ են խոսում Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2017 10:34

Մի քանի խոսք ասենք կազմակերպչական աշխատանքների մասին։

Բնականաբար՝ սփյուռքի նախարարությունը, նախագահականը եւ, առհասարակ, ողջ պետական ապարատը համատեղ ուժերով հոգացել էին, որ լրագրողների համար «իդեալական» պայմաններ ապահովեին այնտեղ։

Ուժեղացված անվտանգությունը, ինչպես միշտ, թույլ չտվեց, որ մոտենանք Սերժ Սարգսյանին կամ Կարեն Կարապետյանին։ Վերջինիս մեկ-երկու կցկտուր բառն էլ խլացավ նվագախմբի հնչյունների ներքո։ Չգիտես ինչու, որոշել էին հենց պաշտոնյաների ժամանելու ընթացքում նվագել։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւս անհասանելի էր լրագրողների համար։ Անհասանելի մնացին նաեւ Արամ Առաջին կաթողիկոսն ու Գարեգին Բ-Ն։

Ներսում լրագրողների համար առանձնացված գոտի կար, որտեղ փորձել էին, այսպես կոչված՝ մամուլի կենտրոն ստեղծել, ինտերնետ էին քաշել, որ wi-fi ունենայինք, էկրաններ ու բարձրախոսներ էին տեղադրել, որ հետեւեինք նիստերին։ Բայց 10 րոպե չանցած՝ wi-fi-ն անջատվեց։ Տեւական ժամանակ մարդ չէր գտնվում, որ ինտերնետի խնդիրը լուծեր։ Մոտ մեկ ժամ անց մի կերպ կարգավորվեց ինտերնետը։ Օրվա ընթացքում մի քանի անգամ էլի խափանվեց, էլի մի կերպ դզմզեցին, որ յոլա գնանք։

Սա միակ տեխնիկական խնդիրը չէր։ Սրահի բարձրախոսներից մեկը չէին կարողացել ճիշտ միացնել էկրանին։ Անընդհատ ձայնի խնդիր էր լինում, ու չէինք կարողանում լսել, թե ինչ են խոսում նիստի ժամանակ։ Այս խնդիրը լուծվեց ընդամենը ավարտից մեկ ժամ առաջ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930