Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետի պաշտոնակատարը՝ իր դաջվածքների մասին. «Որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում մեկնաբանություն անելու». 1in.am

Սեպտեմբեր 19,2017 10:24

«Առաջին լրատվականը» մի քանի հարց ուղղեց Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին:

– Պարոն Առուշանյան, Վաչագան Ադունցի հրաժարականից հետո մամուլը շատ գրեց, որ այդ հրաժարականը պարտադրված է եղել, որպեսզի Դուք դառնաք քաղաքապետ, քանի որ Վաչագան Ադունցը համարվում էր նախկին մարզպետի մարդը, իսկ Դուք՝ նոր մարզպետ Վահե Հակոբյանի: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հրապարակումներին:

– Այդ մասին բազմիցս խոսվել է, որ համայնքապետին պարտադրել չեն կարող, այդ հարցը կարգավորվում է օրենքով: Մյուս կողմից՝ Վաչագան Ադունցը նշել է, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել, որին չհավատալու պատճառ չեմ տեսնում: Սյունիքի մարզպետի հետ բավական լավ հարաբերություններ ունեմ, քանի որ Վահե Հակոբյանը բաց է շփման համար, և որպես գործարար՝ միշտ համագործակցել եմ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:

– Ասում են՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Դուք արդեն ամբողջությամբ լծվել եք քաղաքային աշխատանքներին: Ճի՞շտ է, որ քաղաքային տրանսպորտն անվճար եք դարձրել:

– Այո: Խնդիրները շատ են, և դրանց լուծման համար հետևողական աշխատանք է պետք տանել, ժամանակ կորցնելն անթույլատրելի է: Այս պահին մեծ ծավալով բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Անվճար տրանսպորտի հետ կապված՝ ասեմ, որ ոչ բոլոր երթուղիներն են անվճար, քանի որ միկրոավտոբուսների մի մասը դեռ տեղ չի հասել: Այդ գաղափարը մեր թիմի հետ շատ վաղուց ունեինք, քանի որ Գորիսում ներհամայնքային տրանսպորտի խնդիրների մասին շատ էր խոսվում:

– Ի՞նչ միջոցներով եք երթուղիներն անվճար դարձրել: Ձեր անձնակա՞ն, թե՞ քաղաքային բյուջեի հաշվին:

– Դրանք իմ անձնական միջոցներով են արվել։ Ես ընդամենը մի քանի օր է, ինչ նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար, և չէի կարող համայնքային բյուջեից միջոցներ տրամադրել, նպատակ էլ չեմ ունեցել:

– Պարոն Առուշանյան, մամուլը գրեց նաև Ձեր դաջվածքների մասին: Հիմա էլ գրել են, որ պլաստիկ վիրաբույժ եք փնտրում, որ ազատվեք դրանցից: Ճի՞շտ են խոսակցությունները:

– Կարծում եմ՝ բոլորն էլ լավ հասկանում են, թե ովքեր են այդ խոսակցությունները տարածում և ինչ նպատակով: Հետևաբար, որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում մեկնաբանություն անելու:

– Բայց դաջվածքներ ունե՞ք, թե՞ ոչ:

– Ես արդեն պատասխանեցի:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930