Ժողովրդի ինքնիշխանությունը ճնշելու կարեւոր բաղադրիչներից մեկը լեզվի հանդեպ ոտնձգություններն են: Այդպես էր միշտ՝ Խորհրդային Միության, ինչպես նաեւ ռուսական, բրիտանական կամ օսմանյան կայսրությունների ժամանակ: Մետրոպոլիայի իշխող ազգի լեզուն մարդկանց առջեւ դռներ էր բացում, համարվում էր որոշակի «արիստոկրատիզմի» նշան: «Հպատակ ազգերի» սեփական լեզուն այդ դեպքում դառնում է երկրորդ կարգի, անկիրթ, պարզունակ մարդկանց սեփականությունը: Որ լեզվով որ խոսում կամ գրում ես, այդ ազգի իրողություններով, ընկալումներով էլ մտածում ես: Այնպես որ՝ լեզուն ամենեւին էլ երկրորդական խնդիր չէ, եւ «կայսերական կենտրոններում» դա շատ լավ հասկանում են:
Ելցինի ժամանակ մենք նման խնդիր չունեինք՝ Ռուսաստանը ցանկանում էր ունենալ լավ հարեւաններ, ոչ թե «հպատակներ»: 2000 թվականից այս խնդիրը պարբերաբար ծագում է: Ընդ որում, Հայաստանում դժվար թե համարձակվեն փոխել սահմանադրական դրույթը, ըստ որի՝ մեր պետական լեզուն հայերենն է: Բայց հետեւողականորեն ու բավականին հաջող կերպով փորձ է արվում օտար լեզվին կրթական համակարգում տալ այնպիսի մի կարգավիճակ, որն, ըստ էության, հակասության մեջ է մտնում Հիմնական օրենքի հետ:
Էլ չասած ռուսաստանցի չինովնիկների, մեղմ ասած, անտակտ հայտարարությունների մասին, թե ԵԱՏՄ երկրները պետք է անցնեն «կիրիլիցայի»: Չնայած այս վերջին առաջարկը գուցե հավանեն Ռուսաստանում ապրող եւ համացանցում «ազգային թեմաներով» գրառումներ անող «хайренасернеры»:
Ինչ խոսք, օտար լեզու իմանալը լավ բան է. ռուսերենին տիրապետելը ինձ, մեղմ ասած, չի խանգարում: Հակառակը՝ որոշակի առավելություններ է տալիս նրանց նկատմամբ, ովքեր կարողանում են կարդալ եւ հաղորդակցվել միայն հայերեն: Կերազեի նույն չափով տիրապետել որեւէ այլ օտար լեզվի, եւ պետք է ասել, որ այսօրվա երիտասարդներին համացանցն ու զանազան ծրագրերը լիուլի դրա հնարավորությունը տալիս են: Բայց օտար լեզվին տիրապետելը եւ դրան պետական որեւէ կարգավիճակ տալը խիստ տարբեր բաներ են: Դա կոնկրետ Ռուսաստանի հետ կապ չունի. եթե Միացյալ Նահանգները պարտադրեր Հայաստանին, որ անգլերենը որեւէ ձեւով պետական կարգավիճակ ստանար` ես նույնը կասեի:
Ի դեպ` անգլերենի մասին: Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու հայկական հեռուստաալիքներով պետք է դիտեմ ամերիկյան ֆիլմեր ռուսերեն թարգմանությամբ: Պետք է, հավանաբար, այստեղ կիրառել եվրոպական երկրների փորձը, որոնք այդ ֆիլմերը հեռարձակում են լուսագիրներով: Մերոնք էլ, կարծում եմ, կարող են այդպես անել: Այդպիսով կլուծվի երեք խնդիր.
1/ կկատարվի օրենքի պահանջը,
2/ լուսագրերը հեռուստաընկերություններից մեծ ծախսեր չեն պահանջի,
3/ հեռուստադիտողները կլսեն անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն) խոսքը եւ տակը կկարդան թարգմանությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Արեւիկ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ/«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» ֆեյսբուքյան էջից
Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։
Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։ Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։ Անկաշկանդ որոճացե՛ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք։ Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւս՝ ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։ Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի։ Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։ Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։ Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին։ Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչեւ տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես։
Ես հիացած չեմ: «Ո’չ նալին, ո’չ մեխին» խփող ելույթ էր, որում խոսք չկար վերոնշյալ խնդիրների մասին:
Այո՛, նրա խրոխտ հնչերանգն ու պաթոսը դուրեկան են, բայց դա շփոթել «համարձակ խոսքի» հետ, ես չեմ կարող:
Նախկինում Արամ Առաջինը շատ ավելի սուր ու համարձակ ելույթներով է հանդես եկել (թեպետ, Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել), իսկ հիմա, կարծես, կամաց-կամաց նմանվում է Գարեգին Երկրորդին:
Ասում են՝ եթե նման ես կերակուրի, քեզ վաղ թե ուշ կուտեն: Խնդիրը ուտողի մեջ չի՝ սա չուտի, նա կուտի, խնդիրը ուտվողի մեջ է:
Միարժեք այո
Նաև շատ ցանկալի կլիներ կարդալ հեղինակի կարծիքը հայ եկեղեցու դերի մասին, մեր պետականության մեջ։
Շատ է խոսվում հիմա, որ եկեղեցին իր հարկեր չտալով շատ է վնասում պետությանը
Նաև անհասկանալի է, թե ինչու մենք ունենք երկու տարբեր թեմ
Կամ ինչու մեր եկեղեցին լռիվ կտրված է այլ եկեղեցիներից օրինակ կաթոլիկ կամ բողոքական եկեղեցիներից
Եվ արդյոք ճիշտ է այն պնդումը, որ միչև 1915 ական թվականները գյուղացիները 10% հարկ էին տալիս եկողեցուն, ինչը գյուղացու ամբողջ եկամուտն էր գրեթե
Եվ ինչ գործ է անում մեր եկեղեցին իր այդ հսկայական ֆինանսներով
Ու վերջում ինչու մենք այդքան շատ եկեզեցի ունենք և դեռ շարունակում ենք նորերը սարքել