Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բարձիթողի վիճակը համատարած է». վանքում խոշոր եղջերավոր անասուններ են ապրում

Սեպտեմբեր 18,2017 23:52

Ներսես Մատինյանը ֆեյբուքյան իր էջում նկարներ էր տեղադրել Լոռու մարզի Քոբայրի վանքից: Նկարներից երեւում է, որ վանքում խոշոր եղջերավոր անասուններ են ապրում: Սրբատեղին, որ անասնագոմի էր վերածվել, գտնվում է պետության պահպանության տակ:

Գուգարաց թեմի Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը նոր չէ: Դեռ ամիսներ առաջ էլ իրավիճակը նույնն է եղել. «Ցավալի իրողություն կա, որ ոմանք անասուն պահելով ոչ թե անասուն են պահում, այլ իրենք ժամանակի ընթացքում դարձել են անասունի նման: Եւ չեն հասկանում, որ չի կարելի անասունին անտեր թողել ճանապարհի վրա, որ մեքենաներ են երթեւեկում, որ մարդիկ կարող են վրաերթի ենթարկել եւ՛ անասունին, եւ՛ իրենց հետ դժբախտ դեպք կարող է պատահել: Առավել եւս, իրավունք չունեն իրենց անասունը սրբավայրի տարածքում բաց թողնել»:

Հոգեւոր հովիվն ասում է, որ պետության պահպանության տակ գտնվող գրեթե բոլոր վանքերն ու սրբավայրերը գտնվում ե անմխիթար վիճակում եւ մատնված են անուշադրության. «Այս լուսանկարները վկայեցին, որ բարձիթողի վիճակը համատարած է: 25 տարի է անցել անկախությունից, եւ մեր բուն հայրենիքում, մեր սրբավայրերը դեռեւս չեն վերադարձվել իրանց իրական տիրոջը՝ եկեղեցուն: Եւ հերիք չի, որ պետությունն այդ ամենը չի վերադարձրել մեզ, այլեւ չի զբաղվում դրանց պահպանմամբ ու վերականգնմամբ»:

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Հրաչ Մարուքյանը լուսանկարներ է տեղադրել եւ տեղեկացրել, որ վանքի տարածքը մաքրված է, եւ այնտեղ վերսկսել են շինարարական աշխատանքները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ներսես Մատինյանի եւ Հրաչ Մարուքյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Քոբայրի վանքը անկրկնելի գոհար մըն է նմանը չունի – բացառիկ են մանաւանդ իր լաւ պահուած որմնանկարները որ մասնագէտներու հիացմունքի առարկայ են,նոյնիսկ իսկ ծրագրուած էր ապակիի տակ առնել որ ամձրեւներէն չվնասուին ; Այսքան անփութութիւն հաւասար է ՈՃԻՌԻ ; Կովերու փոխան մշակոյթի նախարարը պէտք է կապել հոն շղթաներով: ամէն բանի չափը անցուցիք,հերիք է;

  2. henri says:

    Զարմանալի կը գտնեմ թէ ինչպէս ,այլ մարզերու մէջ հեղինակաւոր անձեր,կրնան ցափրտել իրենց մասնագիտութեան չվերաբերող հարցերու մէջ երբ կը պնդեն թէ Հայ Եկեղեցին անիմաստ է այսօր,մանաւանդ թէ կը խանգարէ պետութեան կայունութիւնը :մոռնալով որ երբ աւելի անկախ և հզօրԱրշակունեաց հարստութիւնը ունէինք եկեղեցին է որ փրկեց թագաւորութիւնը և ազնուականութիւնը ներքին պարակտումներէ իր հեղինակութեամբ;
    Եկեղեցական էին մեր բոլոր պատմիչները,սկսեալ Պատմահայր Մովսէս Խորենացիէն մինչեւ նոր ժամանակներու պատմահայր Հ,Միքայէլ Չամչեանը; Եկեղեցական էին մեր գիր ու գրականութիւն կերտողները Հացեկացիէն մինչեւ Մխիթար Սեբաստացի և անդին; Աստուածաբանները ՛ Եզնիկ, Յովհաննէս Օձնեցի,Նարեկացի,Շնորհալի,Լամբրոնացի,Որոտնեցի,Տաթեւացի,Մանդակունի,ևայլն;
    Չխօսինք առակագիրներու, օրէնսդիրներու,բանաստեղծներու,Ձեռագրի հեղինակներու ,,,
    Ինչպէս ՞ կարելի է ջնջել եկեղեցին և վնասակար անուանել հայոց պատմութեան համար ?
    Անունը չեմ տար որ խմբագրութիւնը վիրաւորիչ չգտնէ գրածս,բայց ինք/ցափրտողը /կրնայ ՞հանգիստ սրտով վիրաւորել մեր դարաւոր պատմութիւնը առանց խանգարուելու ?

  3. Հենրիին says:

    Հենրի, նախ ոչ թէ ոճիռ, այլ ոճիր։ Յետոյ – շատ էլ որ մեծ աստուածաբաներ ենք ունեցել, փաստը մնում է փաստ, որ այդ փառաւոր եկեղեցականներ ունեցած եկեղեցին այսօր վերածուել է մաֆիոզ մի կառոյցի, որը զբաղւում է փող լուալով, ժողովրդի հետ չէ, այլ ազգաջինջ ոչ լեգիտիմ իշխանութիւնների։ Այս փաստը չհասկացողը կամ ազգադաւ է կամ առնուազն տխմարամիտ։ Պատմութիւնը չվիրաւորենք, իսկ մեր ժամանակակից պատմութիւնը կերտողներին պիտի ազգովի նզովել ու Աստծուց խնդրել, որ վայրկեան աառջ Հայաստան աշխարհն ազատի ներքին թուրքից։

  4. henri says:

    Լաւ
    թող ըլլայ ոճիՐ -Երբ ամբողջ օրը գրես սխալ մը ընելու իրաւունք ունիս- ատով գրածս կը մնայ նոյնը;
    Ամէն դար ունեցած է իր ելեւէջները -եթէ ամէն անկման շրջանին եկեղեցի պիտի բանանք -գոցենք ոչ Նարեկացի կ՛ունենայինք ոչ Տաթեւացի; կը թուի Ղազար Փարպեցիի նամակը չես կարդացած /Ե դար/
    մութ ժամանակներ միշտ եղեր են ևՊԻՏԻ ԸԼԼԱՆ,հանգիստ թողէք ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ,աղօթեցէք և բարի օրինակ տուէք որ դարձի գան -քարկոծելով միայն վնաս կը հասցնէք ;

  5. Տեր Վրթանես says:

    Եկեղեցին դարեր շարունակ ծառայել և այժմ էլ ծառայում Աստծուն և հավատացյալ ժողովրդին։ Ամեն մեկը թող նախ հանի իր աչքի միջի գերանը, որպեսզի կարողանա տեսնել եղբոր աչքի միջի շյուղը։ Մի’ դատեք, որ Աստծուց չդատվեք։ Եկեղեցին հավատք, հույս և սեր է քարոզում։ Ով ականջ ունի լսում է և ով աչք ունի` տեսնում։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930