Ամերիկահայ դաշնակցական Տիգրան Պապիկյանը Սփյուռքին էլ է մեղադրում Հայաստանից արտագաղթի չդադարող հոսքի համար.
«Սփյուռքի մեղավորությունը նրանում է, որ նախ պետք չէ քաջալերել արտագաղթը»,- ասում է Տիգրան Պապիկյանը:
Հայաստանի իշխանություններին ինքը չի մեղադրի արտագաղթի համար՝ թող իրենք իրենց մեղադրեն: Բայց եթե արտագաղթը չդադարի, կունենանք պետություն առանց ժողովրդի»:
«Մենք անձնասպանության ճամփան բռնած ենք»:
Սփյուռքահայ հյուրը հիասթափված է՝ արտագաղթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում ընդհանրապես թեմա չէ՝ այդ դեպքում ինչի համար ենք հավաքվել.
«Այսօր մարդուժի պակասը զգալի է գործի ոլորտների մեջ, շատ շուտ ատի պիտի զգացվի բանակի մեջ, երբ բնակիչներ չկան», – կարծում է պարոն Պապիկյանը:
Գրիգոր Սողոմոնյանը Ավստրալիայի դաշնակցական է՝ Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը: Ինքը չգիտի, թե ինչու են հայաստանցիները փախչում Հայաստանից: Հույս ունի դրանց պատասխանը ստանալ այս համաժողովից, որտեղ արտագաղթը թեմա չէ: Փոխարենը Հայաստանում տնտեսական մենաշնորհը նրան տեսանելի է.
«Ավստրալիո մեջ մոնոփոլի գոյություն չունե»,- նկատել է տալիս նա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: