Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը՝ փոխզիջումից վախեցող սփյուռքահային. «Չեմ կարծում այդքան վախկոտ եք դուք Մարսելում»

Սեպտեմբեր 18,2017 17:26

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ սփյուռքահայերից մեկը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց՝ «մեկ բառ կա, որը սարսափեցնում է հատկապես Մարսել քաղաքի հայրենասերներին: Այդ բառը փոխզիջում բառն է: Ինձ խնդրեցին ձեզ հարցնել՝ մենք ի՞նչ ունենք զիջելու եւ բանակցությունների մեջ այդ բառը՝ փոխզիջում, օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»:

Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան ասաց. «Մեկը ինձ ասում է, որ վերջապես պետք է լուծե՛լ Ղարաբաղի խնդիրը, լուծե՛ք, այլեւս չենք կարող սպասել, պետք է լուծե՛լ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում՝ լուծե՛ք: Ասում եմ՝ եկեք դուք լուծեք, մինչեւ հիմա մենք չէի՞նք ցանկանում լուծել, բա ինչո՞վ ենք զբաղված: Ես ձեզ պատմում եմ, թե բանակցային գործընթացում որտեղ էինք եւ որտեղ հասանք եւ միջազգային հանրությունը որտեղ էր եւ որտեղ հասավ՝ ըմբռնման իմաստով մեր դիրքորոշումների եւ մեր մոտեցումների: Իմ ուղերձում ես նշեցի, թե քանի հայտարարություններ են արել եռանախագահող երկրները, որոնք ասում են՝ այո, Ադրբեջանն է խախտում, Ադրբեջան, մի՛ քննադատիր եռանախագահողներին, մի՛ փորձիր տեղափոխել այլ ձեւաչափեր այս բանակցային գործընթացը: Եթե դուք կարծում եք այդ փոխզիջումներից որեւէ մեկը վախեցնող է, այդքան մարդիկ կան Մարսելում, չեմ կարծում այդքան վախկոտ եք դուք այնտեղ Մարսելում, գիտեք, չեմ կարծում, որ Ադրբեջանը, այդքան որ հօգուտ իրեն բաներ լիներ, հիմա մինչեւ հիմա չէր համաձայնվի: Ադրբեջանը խի՞ չի համաձայնվում»:

Նախարարը իր խոսքը ավարտեց՝ սփյուռքահային ասելով. «Հռոմի պապն ասում էր՝ մի վախեցեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930