Լրահոս
Օրվա լրահոսը

Քրդերի հեռահար տեսլականը` նաեւ Մեծ Քրդստանի ստեղծումն է, որը ներառում է Արեւմտյան Հայաստանի մեծ մասը. Գեւորգ Մելիքյան

Սեպտեմբեր 18,2017 22:00

Իրաքում Քուրդիստանի ինքնավարության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է նախատեսված, այս առիթով շատերի մոտ Հայաստանում ոգեւորություն է նկատվում, սակայն արդյոք վտանգներ չկա՞ն, հարցրեցինք Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանին:

«Անհասկանալի է Հայաստանում շատերի, այդ թվում եւ իմ գործընկերներից շատերի անթաքույց ոգեւորությունն այս առիթով: Այստեղ չի կարող աշխատել «այն, ինչ դեմ է Թուրքիային, ուրեմն լավ է Հայաստանի համար» տրամաբանությունը, կամ էլ, որ այս հանրաքվեն կարող է դրական ձեւով անդրադառնալ ԼՂ անկախության ճանաչման գործընթացի վրա: Արտաքին կոշտ քաղաքականության մեջ պետք է փոխել մոտեցումները՝ ըստ հանգամանքների եւ մաքսիմալ օգուտ քաղելու անհրաժեշտության:

Քրդստանի ստեղծումը, հնարավոր ռազմական գործողությունները, փախստականների ալիքը՝ այդ թվում նաեւ՝ դեպի ՀՀ, եւ այլն, շատ վտանգավոր են մի շարք առումներով, մանավանդ, որ քրդերի հեռահար տեսլականը ենթադրում է նաեւ Մեծ Քրդստանի ստեղծումը, որը ներառում է նաեւ Արեւմտյան Հայաստանի մեծ մասը: Քրդական հարցը միշտ հակասել եւ հակասում է Հայաստանի շահերին, եւ քրդերին աջակցելը որեւէ ձեւով եւ կերպ կարող է առաջացնել անվտանգային խնդիրներ Հայաստանի համար: Գիտեմ, որ շատերը կարող են չհամաձայնել այս մոտեցման հետ, սակայն ավելի խորն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրդերի հետ անթաքույց համագործակցելը չի բխում Հայաստանի եւ հայերի շահերից: Հուսով եմ, որ շատերը չեն մոռացել նաեւ քրդերի խիստ բացասական դերակատարությունը Հայոց Ցեղասպանության տարիներին», նկատեց մեր զրուցակիցը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք սեպտեմբերի 19-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Վերջապես՝ մի սթափ գնահատական քրդական անջատողականությանը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930