Մեկ ամիս առաջ կեղծ օգտատերը սպառնալիքներ էր հնչեցրել փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին: Մեկ ամիս հետո նա դեռ հայտնաբերված չէ. «Սպառնալիքների մասով իմ կամ իմ ընտանիքի անդամների վերաբերյալ գործ չի հարուցվել»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Արայիկ Պապիկյանին սպառնացել էր կեղծ օգտատեր Էմմա Սահակյանը:
«Երբ ես ներկայացա ոստիկանության համապատասխան ստորաբաժանում բացատրություն տալու վերաբերյալ , ոստիկանությունում գտնվելու ժամանակ արդեն այլ անունով էր հանդես գալիս: Օրեր անց բոլորովին այլ անուն է դարձել: Ես ինքս դա տեսել եմ եւ կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում քննիչը, նկատել է այս բոլոր փոփոխությունները»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը:
«Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբանը, սակայն չի պատրաստվում այդ մասին տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին՝ հակառակ դեպքում դա կնշանակի, որ ինքն է քննություն տանում՝ սպառնալիքներ հնչեցրած անձին հայտնաբերելու ուղղությամբ. «Այդ դեպքում ինչով են զբաղվում իմ աշխատավարձից ստացված հարկերով վճարվող ոստիկանության աշխատողներն ու քննիչները»:
https://www.youtube.com/watch?v=50OLt1LPSeQ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում