Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էդ ե՞ք ուզում ասեմ. ուրեմն այո՝ մենաշնորհները շատ սխալ են»

Սեպտեմբեր 18,2017 15:51

Հարցին, թե ի՞նչ եք կարծում սփյուռքից ներդրումները Հայաստանում արդյունավե՞տ են ծախսվում, այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակից սոցիոլոգ Ստեփան Հովակիմյանը, որը եկել էր Լոս Անջելեսից, պատասխանեց. «Դա էլ շատ կարեւոր հարց է»:

Ապա պարոն Հովակիմյանը ամերիկահայ մեծահարուստ գործարար Սիմոնյանների ընտանիքի օրինակով ասաց. «Կալիֆորնիայում Սիմոնյան ընտանիքը 1886 թվականին Ֆրեզնոյում հիմք է դրել հողագործության եւ առաջին անգամ մշակել են պիստակը եւ նուշը, այսօր ամբողջ Ամերիկան իրենց նուշն ու պիստակն է սպառում, այսօր այս մարդիկ ինչո՞ւ չեն գալիս Հայաստան, այստեղ զարգացնելու: Բայց այստեղ գալու համար ես պետք իմանամ՝ եթե ես այս բիզնեսը սկսեմ, կարո՞ղ է ուրիշին խանգարեմ»:

Այն դիտարկմանը, թե ավելի շուտ «փայ» մտնելու ցանկություն են հայտնում, պարոն Հովակիմյանն ասաց, որ դա ընդունված համաշխարհային օրենք է. «Երբ դու գնում ես Լոս Անջելես եւ ուզում ես գործ դնել, լեզուն չգիտես, օրենքները չգիտես, տեղացին ասում է՝ գիտես եղբայր ջան, ես գործընկեր լինեմ քեզ»:

Պարոն Հովակիմյանին, խնդրեցինք հստակեցնել, թե ինչպիսի խոչընդոտներ նկատի ունի, երբ ասում է, որ կարող են գալ, բայց չեն գալիս, պատասխանեց. «Ենթադրենք, դուք այստեղ շաքարի գործով եք զբաղվում, ես եկա եւ ուզեցի իմ շաքարավազը վաճառել, ես քո շաքարի կիլոգրամը տասը դրամի դիմաց, իմ շաքարը դրեցի իննը դրամով, դու կբարկանաս չէ՞, ու կուզենաս ինձ ցրել, կասես Ստեփան ջան, դու քո գործը փոխի»:

Այսինքն՝ մենաշնորհներն ե՞ն պատճառը՝ հարցին այսպես պատասխանեց՝ «Էդ ե՞ք ուզում ասեմ. ուրեմն այո՝ մենաշնորհները շատ սխալ են»:

Պարոն Հովակիմյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած չորս միլիոնին հասնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է բարելավեն մարդկանց կենսակերպը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն երկրից արտագաղթել, այլ ընդհակառակը սփյուռքից նույնիսկ ցանկություն հայտնեն ներգաղթել: Ըստ նրա, չպետք է սպասել, որ ինչ-որ տեղ պատերազմ լինի, որ նոր միայն հայերը գան Հայաստան. «Սիրիայում եղավ պատերազմ, ինչքա՞ն հայեր եկան Հայաստան, հիմի էլ պետք է սպասենք, որ Լոս Անջելեսում պատերազմ լինի, որ գա՞ն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930