Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը ԵԱՏՄ անդամակցությունը մեծ հարված է համարում Հայաստանի համար

Սեպտեմբեր 18,2017 15:30

Սեպտեմբերի 3-ին լրացավ 4 տարին այն օրվանից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչ է տվել այդ անդամակցությունը Հայաստանին:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 տարբերակ՝ «մեծ հարված էր, քանի որ երես թեքեցինք Եվրոպայից եւ միացանք անհասկանալի ու հետադիմական մի կառույցի», «անկեղծ ասած՝ լավ չեմ հասկանում աշխարհաքաղաքական խաղերից», «այլընտրանք չունեինք, թե չէ կկորցնեինք Արցախը, ինչպես Ուկրաինան կորցրեց Ղրիմը», «ո՛չ Եվրոպան է բանի պետք, ո՛չ Ռուսաստանը, մենք պիտի մեր գլխի ճարը տեսնենք», և «առանց Ռուսաստանի՝ մենք ոչ մի բանի չենք կարող հասնել, ոնց մեր մեծ եղբայրն ասի, այդպես էլ պետք է անենք»:

Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 4 տոկոսը պատասխանել է, որ լավ չի հասկանում աշխարհաքաղաքական խաղերից, 13 տոկոսը պատասխանել է, որ առանց Ռուսաստանի մենք ոչ մի բանի չենք կարող հասնել. ոնց մեր մեծ եղբայրն ասի, այդպես էլ պետք է անենք: Հարցվածների 22 տոկոսը պատասխանել է, որ այլընտրանք չունեինք, թե չէ կկորցնեինք Արցախը, 29 տոկոսը պատասխանել է՝ ո՛չ Եվրոպան է բանի պետք, ո՛չ Ռուսաստանը. մենք պիտի մեր գլխի ճարը տեսնենք»:

Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 32 տոկոսը, պատասխանել է, որ ԵԱՏՄ անդամակցությունը մեծ հարված էր Հայաստանի համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930