Լրահոս
Օրվա լրահոսը

Հին հայկական աղցան՝ մտավոր հոգնածության համար

Սեպտեմբեր 18,2017 13:42

Հին հայկական խոհանոցը հայտնի է իր բուժիչ կերակրատեսակներով, աղցաններով ու օշարակներով, որոնք օգտագործել են տարբեր հիվանդությունների դեպքում:

Մաղադանոսը ընդհանրապես հայտնի է ստամոքսային հիվանդություններ բուժելու կարողությամբ: Աղցանն օգտակար է թե՛ շաքարային դիաբետի դեպքում, թե՛ ֆիզիկական հոգնածության անցկացման համար:

Բացի այդ, աղցանը խիստ բարերար ազդեցություն է թողնում նաեւ արտերիալ հիվանդությունների բուժման վրա, կարողանում է անցկացնել հատկապես մտավոր հոգնածությունը:

Այս բուժիչ աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գրամ մաղադանոս, 6 հատ պինդ խաշած հավկիթ, 100 գրամ գլուշ սոխ, 40 գրամ մարվանդակի՝ նեխուրի ցողուններ, նույնքան բազուկի ճավ եւ շաղգամ, 60 գրամ գետնախնձոր, կանաչի, աղ, պղպեղ, 150 գրամ թթվասեր:

Պատրաստման եղանակը: Նեխուրի եւ բազուկի ճավերը խաշել, քամելուց հետո մանր կտրատել եւ լցնել թասի մեջ: Ապա մաքրած-լվացած գետնախնձորն ու շաղգամը անցկացնել քերիչով, լցնել թասի մեջ: Սուր դանակով մանրացնել մաղադանոսը, խաշած հավկիթները, գլուխ սոխը եւ նույնպես լցնել ընդհանուր ամանի մեջ՝ ավելացնելով աղը, պղպեղը եւ կանաչին:

Մատուցելիս աղցանամանի մեջ ավելացնել թթվասերը, խառնել ու ձեւավորել հենց մաղադանոսի տերեւների ու կտրատած հավկիթի դեղնուցով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

16.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930