Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից առաջ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը լինելո՞ւ է 2018 թվականին Հայաստանի վարչապետ, ի պատասխան նախագահը լռեց ու շտապեց համաժողովին:
Այսօր պաշտոնյաներից միայն Սերժ Սարգսյանը չէր, որ լրագրողների բազում հարցերի տարափից հեռացավ լուռ, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ի պատասխան հարցերի՝ ասաց. «Հետո կխոսենք, երեխեք»:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ արագ հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ