Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի գնահատմամբ, Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը այժմ համեմատաբար նորմալ է:
Արցախի հոգեւոր առաջնորդի խոսքով, Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում. «Հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Կարող են լավ լոբբինգ անել իրենց ներդրումներով, կարող են զորացնել Արցախն ու մայր Հայաստանը»:
Հարցին, թե իրեն բավարարո՞ւմ է սփյուռքի լոբբինգը, հոգեւոր առաջնորդը պատասխանեց. «Կարծում եմ՝ սփյուռքն անում է այն, ինչն ի զորու է անել»:
Ըստ նրա՝ Թալիշում էլ ակտիվ աշխատանքներ են իրականացվում. «Շենքեր են կառուցվում, եւ աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ