Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չի մեկնաբանում ՀՀ-ի՝ Վրաստանում զորավարժություններին չմասնակցելու որոշումը:
«Նախարարը մեկնաբանել է, մեկնաբանել է այնպես, ինչպես պլանավորված է եղել»,- ասաց պաշտոնյան ու բացառեց այդ հարցում ՀԱՊԿ-ի ճնշումները:
Aravot.am-ը պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ զինծառայողները զորամասերում սովա՞ծ են մնում, որ ուտելիքի գողության դեպք է գրանցվել, ի պատասխան ասաց. «Ոչ, անդաստիարակ է եղել»:
Հիշեցնենք, որ զինվորը մտել էր արցախցու տուն ու գողացել մեկ թթվասեր, երկու հատ հաց ու կետչուպ:
Դիտարկմանը, թե շատ քննադատություններ կան, որ սփյուռքից խոշոր գումարներ են գալիս, բայց այդ գումարներով ոչ թե զինտեխնիկա է գնվում, այլ Արցախի իշխանությունները շքեղ մեքենաներ են գնում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել Արցախի իշխանությունների փոխարեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սոված մարդու դաստիարակվածը որն է,անդաստիարակը՝ որը:Իսկ պարոն պաշտոնյան դաստիարակվա՞ծ է….չէ՞ որ ստում է: