Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարկ Փրիթչարդ. «Իմ նշանակումն ընդգծում է Վրաստանի և Հայաստանի հետ ՄԹ առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը»

Սեպտեմբեր 18,2017 11:32

Սեպտեմբերի 12-ին ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը ՄԹ պառլամենտի անդամ Մարկ Փրիթչարդին նշանակել է Միացյալ Թագավորության Առևտրի հարցերով հանձնակատար Հայաստանում և Վրաստանում։

Առևտրի հարցերով հանձնակատարները վարչապետ կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ  շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առևտրային և ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առևտրի հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի և այդ շուկաների միջև առկա հարաբերությունների վրա և առավելագույնի հասցնելով երկկողմանի առևտուրը:

Պարոն Փրիթչարդն իր նշանակման առթիվ ասել է.

«Ես պատիվ եմ ունեցել ստանալու Վարչապետի հրավերը՝ ստանձնելու ՄԹ Առևտրի հարցերով առաջին հանձնակատարի դերը Հայաստանում և Վրաստանում։ Իմ նշանակումն ընդգծում է Վրաստանի և Հայաստանի հետ ՄԹ առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը և Նորին Մեծության կառավարության հանձնառությունը մեր երկրների միջև առևտրային և գործարար ձեռքբերումների խթանման քաղաքականությանը։ Առկա են առևտրի և ներդրումների շատ հնարավորություններ, որոնք հարկ է իրացնե

Մարկ Փրիթչարդ

Պառլամենտի անդամ Ռեքին ընտրատարածքից

Համայնքների պալատ

Լոնդոն, SW1A 0AA

Մարկ Փրիթչարդ, ՄԹ պառլամենտի անդամ

Համառոտ կենսագրական տվյալներ

 

·         2015 թվականից ՄԹ պառլամենտում ներկայացնում է Ռեքին (Շրոփշիր) ընտրատարածքը (ունի ավելի քան 12-ամյա պառլամենտական գործունեություն)

·         ՄԹ վարչապետի կողմից նշանակվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի, փախստականների և տեղահանված բնակչության հանձնաժողովի անդամ (2015-ից մինչ օրս)

·         Վարչապետի կողմից նշանակվել է ՄԹ պառլամենտի Մարդու իրավունքների հարցերով համատեղ հանձնաժողովի անդամ (2015-ից մինչ օրս)

·         Վարչապետի կողմից նշանակվել է Ազգային անվտանգության ռազմավարության հարցերով համատեղ հանձնաժողովի անդամ (2011-2015)

·         Արտաքին գործերի նախարարի կողմից նշանակվել է որպես ՄԹ պատվիրակ ՆԱՏՕ-ի Պառլամենտական ասամբլեայում

·         Խոսնակի Նախագահողների խմբի անդամ է, վերջերս ղեկավարել է «Ժամանակակից ստրկության մասին օրինագծի» քննարկումները, ՄԹ խորհրդարանում ղեկավարում է իրեն պատվիրակված օրինագծերի քննարկումները

·         Պահպանողական կուսակցության միջազգային գրասենյակի նախկին փոխնախագահ

·         Աշխատել է մի շարք հանձնաժողովներում, վերջերս հանդիսացել է Մարդու իրավունքների հարցերով համատեղ հանձնաժողովի անդամ

·         Լատվիայի պառլամենտական խմբի ղեկավարն է

·         Բրիտանաիռլանդական պառլամենտական ասամբլեայի անդամ է

·         Պահպանողական կուսակցության Արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն է

·         Կիբեռանվտանգության հարցերով պառլամենտական խմբի հիմնադիր ղեկավարն է

·         Բրիտանաամերիկյան պառլամենտական խմբի գործադիր հանձնաժողովի ընտրված անդամ է

·         Հետբուհական կրթություն է ստացել Զինված ուժերի պառլամենտական ծրագրում, այցելել է Իրաք և Աֆղանստան

·         «Խորհրդարանականները հանուն գլոբալ գործողության»  միջազգային ցանցի խորհրդի անդամ է

·         Մահապատժի վերացման հարցերով պառլամենտական խմբի համանախագահն է

·         Ունի երկու մագիստրոսական կոչում՝ միջազգային դիվանագիտության  (Բուքինգհեմ) և մարկետինգի կառավարման (Լոնդոն Գիլդհոլ)

Հայաստանում Բրիտանական դեսպանատան մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930