ԵԼՔ դաշինքը չի մասնակցում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որովհետեւ՝
1. Դաշինքի կուսակցությունները, ինչպես նաեւ ԱԺ կամ Երեւանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավել եւս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Դաշինքի մոտեցումները հայտնելու:
2. Այս եւ մի քանի այլ փաստեր գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու:
3. Հիշեցնում ենք, որ ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերից մեկը Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումն է՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Այս խնդիրը պատրաստ ենք քննարկել Սփյուռքի բոլոր կառույցների հետ եւ ձեռնամուխ լինել համապատասխան սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախապատրաստմանը:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
«Ելք» խմբակցության ղեկավար