Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հինգերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 խոշոր հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Տանտերերից գոլի հեղինակ դարձան Անտոնիո Վալենսիան, Հենրիխ Մխիթարյանը, Ռոմելու Լուկակուն եւ Անտոնի Մարսիալը:
Հանդիպումից հետո Մխիթարյանը, «Sky Sports»-ին մեկնաբանելով խաղն, ասել է. «Բարդ ու կոշտ խաղ ստացվեց: Չէինք մտածում, թե կհաղթենք 4:0 հաշվով, սակայն «Էվերթոնը» պաշտպանության գծի ետեւում մեզ տարածություն տվեց: Գիտեինք, որ մրցակիցը ուժեղ մամլիչ պաշտպանության է դիմելու: Սակայն մենք սպասում էինք մեր շանսերին: Առաջին գոլը հիասքանչ էր: Այդ գոլը մեզ վստահություն եւ հանգստություն տվեց: Քանի դեռ հաղթում ես, կարեւոր չէ՝ ինչ հաշվով ես դա անում՝ 1:0, 3:0, 4:0 կամ 2:1:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Imagess-ի