Այսօր մոտավորապես ժամը 22-ին Հաղարծին գյուղում բացվել է միջպետական ավտոճանապարհը: Հաղարծինի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ այդ նպատակով Հաղարծին է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, որը հանդիպել է ճանապարհը փակածների հետ:
Որոշվել է, որ առաջիկա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, Տավուշի մարզ կժամանեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցների հետ կքննարկեն նրանց բարձրացրած խնդիրները, որպեսզի դրանց լուծում տան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ