Սեպտեմբերի 17-ից ժամը 18.30-ից բողոքի ակցիայի մասնակիցները Հաղարծին գյուղում փակել են միջպետական ավտոճանապարհը: Այն մինչեւ այժմ փակ է մնում: Տավուշի մարզից շատ ավտոմեքենաներ Ճամբարակով էին Երեւան հասել: Մեր հրապարակմանը արձագանքելով՝ համացանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ փակ է նաեւ Իջեւանից Ճամբարակ տանող ճանապարհը, ավտոմեքենաները ճանապարհից վերադառնում են Նոյեմբերյան, որպեսզի Ստեփանավանով հասնեն Երեւան:
Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղում ճանապարհին քարեր թափելով`փակել են Իջեւանից դեպի Ճամբարակ տանող ճանապարհը: Այն ավելի քան մեկ ժամ փակ է: Իրավապահներն ասացին, որ այժմ ոստիկանների խումբ է մեկնել Խաչարձան գյուղ, որպեսզի այդ գյուղով ձգվող, դեպի Ճամբարակ տանող ճանապարհը բացեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ