Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարները կեանքի կոչելու հրամայականը…

Սեպտեմբեր 17,2017 19:35

«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն»,- ահա վաղւանից մեկնարկող Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը…:

Եւ իրաւամբ, հայութեան մօտ այնքան փայփայւող ու չարչրկւած միասնականութիւնը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթէ, տւեալ դէպքում Հայաստան-Սփիւռքի միջեւ չգոյանայ ու չկայանայ փոխադարձ վստահութիւնը: Միասնականութիւնը, սակայն, ինքնանպատակ  արժէք չէ եւ որ դա էլ պէտք է ձեւաւորւի, իրականանայ՝ յանուն մէկ այլ գերնպատակի՝ հայոց անկախ պետականութեան կայացման ու հզօրացման:

Եւ ինչ խօսք՝ կայացած-հզօրացած պետութիւնն է երաշխիքը՝ բոլոր կարգի հիմնախնդիրների լուծման, որոնք նորովի դիմագրաւում է 21-րդ դար թեւակոխած ու ցայժմ 26-ամեայ անկախ պետականութեան փորձ ունեցող հայութիւնը եւ Հայաստանը:

Մէկ խօսքով՝ հայապահպանում, սոցիալական արդարութիւն, ազգային թէ՛ պետական անվտանգութիւն, Արցախեան հիմնահարցի հայանպաստ հանգուցալուծում, հայոց պահանջատիրութիւն ու այս ամէնն ընդգրկող՝ Հայ Դատի  ու հայոց ազգային գաղափարախօսութեան յաղթական աւարտը անմիջականօրէն պայմանաւորւած է Հայաշխարհի միջնաբերդ հզօր Հայաստանով ու նրա լիարժէքօրէն կայացած պետականութեամբ…:

….Ահաւասիկ 6-րդ համաժողովում առանցքային  օրակարգեր հանդիսացող՝

-Հայաստանի զարգացման հիմնախնդիրները,

-ՀՀ պաշտպանական քաղաքականութեան առանձնայատկութիւնները ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում,

-Արտաքին քաղաքականութեան օրակարգ, եւ

-Հայապահպանութեան հիմնախնդիրներ

ուղղութիւններն ու առնչակից բոլոր ենթաօրակարգերը լայն քննարկումների արդիւնքում պատշաճօրէն ուրւագծելու են վերոգրեալ գաղափարների արդիական բանաձեւումները, որոնք էլ պէտք է կեանքի կոչւեն համապատասխան մեխանիզմների որդեգրմամբ:

Իսկ այդ փուլը թեւակոխելու եւ այսպէս ասած՝ գաղափարներն ու խօսքերը կենսագործելու նպատակով 6-րդ համաժողովում կիրառւելու է՝ «Համազգային խորհուրդ» մարմնի ձեւաւորման նախնական քայլը, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն միասնականութեանը բովանդակութիւն հաղորդելու յուսադրիչ եւ մօտակայ ձեռքբերում, յանուն միեւնոյն Հայաստանի ու հայութեան իրատեսական ու համապարփակ հզօրացման:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930