Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստան են այցելել 1.350.791 զբոսաշրջիկ, այցելությունների թիվը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ աճել է 24.3% -ով: 2016 թ. հունվար-հունիսին այցելությունների ցուցանիշը կազմել է 1.086.466, 2015 թ. հունվար-հունիսին՝ 1.066.779: Այս մասին արձանագրված է կառավարության մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունում: Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները 2017 թ. հունվար-հունիսին կազմել են 622.381, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 24.2 % աճ, 2016 թ. հունվար-հունիսին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118, իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածին՝ 489.500:
Դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումը նպաստել է զբոսաշրջության աճին, 2016 թվականի նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ սահմանային անցման կետերում կամ առցանց, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,
Այս տարվա մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով, իսկ Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից, Ճապոնիայի քաղաքացիների համար էլ այս տարվա սեպտեմբերի 6-ից է սահմանվել առանց մուտքի վիզայի ռեժիմ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ