Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 14-ին հերթական՝ չհայտարարված այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ի թիվս ազատությունից զրկված այլ անձանց հանդիպել և առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի հետ:
Այցի արդյունքների, այդ թվում Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակի առնչությամբ արդեն իսկ գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ