Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներմուծման եւ արտահանման ցուցանիշների աճել է գրանցվել

Սեպտեմբեր 17,2017 19:05

Ընթացիկ տարվա ութ ամիսների կտրվածքով հար­կա­յին և մաքսային եկամուտների (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. սեպտեմբեր 1-ի դրությամբ՝ հար­կա­յին և մաքսային եկամուտները կազմել են 1,139,451.1 մլն դրամ, ինչը մոտ 6.6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Հար­կա­յին և մաքսային եկամուտները (առանց ԱԱՀ վերադարձի գումարը) նշված ժամանակահատվածում կազմել են 1,082,122.6 մլն դրամ, ինչը մոտ 6.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը:

Այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով (21.6 %-ով), իսկ այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով (28.5 %-ով):

Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:

2017 թվականի հունվար – հուլիս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել են հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները.

ՀՀ պետական բյուջեի կատարում՝

Պետական բյուջեի եկամուտներ, ընդամենը 106.0 % , եկամուտներ՝ 107.1 % , հարկեր և տուրքեր՝ 106.5 % այդ թվում՝ ավելացված արժեքի հարկ 104.2 % , այլ եկամուտներ՝ 119.3 % , պաշտոնական դրամաշնորհներ՝ 41.5 %:

ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշներ՝

Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 106.2 % , արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 112.7 %, այդ թվում՝ hանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը՝ 109.1 % , սննդամթերքի արտադրություն՝ 104.5 %, խմիչքների արտադրություն ՝131.6 %, հիմնային մետաղների արտադրությունը՝ 117.1 %, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն՝ 138.0 %, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 97.9 %, շինարարության ծավալը՝ 91.3 %, առևտրի շրջանառությունը՝ 112.2 % , ծառայությունների ծավալը՝ (առանց առևտրի) 111.8 % , սպառողական գների ինդեքսը՝ 100.5 %, Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 107.8 %, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 102.7 %, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 126.0 %:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930