Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն