Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանդված ոռոգման ջրատարը բագրատաշենցու տանն ավերածություններ է արել (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2017 16:43

Այսօր`սեպտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում քանդվել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ մտնող ոռոգման ջրատարը: Ջրատարի ջուրը հեղեղի նման վերեւից մտել է Բագրատաշենի 2 առանձնատուն: Դրանից մեկի բնակիչները ներկայումս Վրաստանի Բաթումի քաղաքում են բնակվում: Քանդված ջրագծի հեղեղը մեծ վնասներ է պատճառել Բագրատաշենի բնակիչ Մայոր Մելքումյանի առանձնատանը: Հեղեղը տան գույքը վնասել է, Մելքումյանների այգուց հավաքած, պարկերի մեջ դրված պնդուկը հայտնվել է ցեխի մեջ:

Մայոր Մելքումյանի ընտանիքը սոցիալապես անապահով է: Նրա կինը 3 տարի առաջ Դեբեդում խեղդվել է, Մայորի 37-ամյա որդին նախանցյալ տարի է մահացել: Բագրատաշենի բնակիչները մեզ հայտնեցին, որ դեպքի վայր է ժամանել «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Վերանյանը: Ոռոգման ջրագծի սկզբում սնուցումը փակվել է, սակայն շուրջ 10 կմ երկարությամբ ջրատարում ջուրը շարունակել է հոսել եւ վնասներ պատճառել: Բագրատաշենի բնակիչները հայտնեցին, որ ոռոգման ջրատարից ներքեւ գտնվում է 15-20 առանձնատուն,իսկ ջրատարը մոտ 70 տարվա հնություն ունի, մաշված է: Հողի մեջ ձգվող ջրատարը մաքրելու,նորոգելու, սպասարկելու համար բավարար տարածք չկա:

Բագրատաշենի բնակիչներն ասացին, որ ջրատարի մաշվածության խնդիրը վաղուց էր առկա, ջրատարը մի օր պետք է քանդվեր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930