Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանյան գինեգործները եկել են Արցախ` ծանոթանալու արցախյան գինուն

Սեպտեմբեր 17,2017 14:12

Սեպտեմբերի 16-ին, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով, եվրոպական վեց երկրներից գինեգործական ընկերությունների թվով ութ ներկայացուցիչներ ժամանել են Տող գյուղ` ներկա լինելով արցախյան գինու փառատոնին: Փառատոնի ընթացքում այցելել են գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարան համտեսել գինի և ծանոթացել արտադրանքին:

Aravot.am-ի հետ զրույցում հիմնադրամի միջազգային բաժնի պետ Լիանա Աբելյանն ասաց, որ նրանք հրավիրվել են Հայաստան և Արցախ, որպեսզի պայմանավորվածությունների արդյունքում կարողանանք ավելացնել վաճառքի ծավալներն արտերկրում:

«Մենք շատ էինք ցանկանում Արցախը նույնպես ներկայացնել արտասահմանյան գինեգործներին: Նախկինում մենք ունեցել ենք շատ պայմանավորվածություններ նրանց հետ, սակայն Արցախը մեր կողմից ներգրաված չի եղել: Այստեղ գինեգործությունը արագ տեմպերով զարգանում է և մենք որոշեցինք տեղի ընկերություններին նույնպես ներգրավել»,- ասում Լիանա Աբելյանը:

Լիտվիայից «ֆայն վայն» ընկերության վաճառքի և պորտֆոլիո մենեջեր Ա. Պ-ն (անուն ազգանունը հասկանալի պատճառով չի նշվում) մեզ հետ զրույցում ասաց, որ եկել է տեսնելու, թե ինչ նորություններ կան հայաստանյան գինեգործության ասպարեզում, քանի որ հայկական գինիները վերջին ժամանակաշրջանում լավ հայտնիություն են ձեռք բերել միջազգային շուկաներում:

«Ցանկանում եմ տեսնել, թե ինչ նոր գինիներ կան այստեղ և ինչ որակ են ապահովում: Սա իմ առաջին այցելությունն է Արցախ: Նշեմ, որ փառատոնը հրաշալի է ընթանում: Ես տեսնում եմ ընտանիքներ, երեխաներ, ովքեր վայելում են իրենց ժամանակը և նրանց մասնակցությունը հրաշալի է, քանի որ մեզ մոտ օրենքներն ավելի խիստ են»,- ասում է լիտվացի գինեգործական ընկերության ներկայացուցիչը:

«Կատարո» գինու գործարանի համասեփականատեր Գրիգորի Ավետիսյանը նշում է, որ 2010 թվականից սկսել են գինու առաջին շշալցումը: Նա կարծում է, որ Արցախում պետք է արտադրել որակյալ գինի, այլ ոչ թե մտածել քանակ ապահովելու համար. «Տարվա կտրվածքով շշալցվում է մինչև 100 հազար շիշ: Մեր գինին արդեն մեծ համբավ է վայելում Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Արտահանում ենք Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և եվրոպական երկրներ: Կան երկրներ, որտեղառանց խնդրի արտահանում ենք հենց «Կատարո Արցախ» գրված պիտակով, բայց կան երկրներ,որտեղ արտահանելուց պիտակին «Արցախ» չի նշվում, քանի որ առաջանում են խնդիրներ: Սակայն բոլորը գիտեն, որ այն արցախյան գինի է, այդ մասին գիտեն նաև Ադրբեջանում: Վերջերս Ռուսաստանում հրապարակված գինեգործական ընկերությունների մասին ուղեցույցում ընդգրկված էր նաև «Կատարո»-ն և ներկայացված որպես արցախյան գինի»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930