Լրահոս
Օրվա լրահոսը

Տապակած սմբուկով եւ մսով աղցան

Սեպտեմբեր 17,2017 12:30

Այս աղցանն այնքան հագեցնող եւ հարուստ է, որ կարող է լիարժեք ուտեստի տեղ անցնել:

Անհրաժեշտ մթերքները

Սմբուկ- 2 հատ

Տավարի փափկամիս- 200 գրամ

Ընկույզ- կես բաժակ

Սեւ սալորաչիր- 6-7 հատիկ

Բուսայուղ- կես բաժակ

Սոխ- 1 գլուխ

Սխտոր-2-3 պճեղ

Կարմիր քացախ կամ գինի- 1-2 ճաշի գդալ

Աղ եւ համեմունքներ` ըստ ճաշակի

Մայոնեզ կամ թթվասեր- 4-5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Սմբուկները հարկավոր է կեղեւահանել, լավ լվանալ, չորացնել, կտրատել եւ տապակել բուսայուղի մեջ: Տապակած սմբուկները շարեք թղթե անձեռոցիկի վրա` ավելորդ ձեթից ազատվելու համար:

Նույն թավայում տապակեք նաեւ կտրատած փափկամիսը: Աշխատեք ընտրել առանց ջլերի, անյուղ մսակտոր, կարող եք նախապես կտրատել, համեմել եւ թողնել 1 օր` աղի, տարբեր համեմունքների մեջ:

Տապակեք մարմանդ կրակի վրա: Երբ միսը պատրաստ լինի, ավելացրեք կտրատած սոխն ու սխտորը, թողեք եւս 8-10 րոպե տապակվի, ավելացրեք գինին կամ քացախը` թողեք մի եփվի այնքան, որ հեղուկ մասն ամբողջությամբ գոլորշիանա, ավելացրեք ընկույզն ու սալորաչիրը, աղն ու համեմունքները, լավ խառնեք: Լցրեք որեւէ թասի մեջ, ավելացրեք նախապես տապակած սմբուկները, մայոնեզը կամ թթվասերը, նորից լավ խառնեք եւ մատուցեք` վրան զարդարելով թարմ կանաչիով, կամ նռան հատիկներով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930