Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի սահմանադրական դատարանի դատավորներից մեկը զբաղվել է Ադրբեջանի լոբբինգով

Սեպտեմբեր 16,2017 23:58

Բելգիայի Սահմանադրական դատարանի 12 դատավորներից մեկը՝ Ժան Պոլ Մոերմանը ներգրավված է եղել Ադրբեջանի կառավարության համար լոբբիստական գործունեության մեջ: Այս մասին գրում է բելգիական մամուլը:

Հաղորդվում է, որ Մոերմանը մի քանի առիթներով հրավիրվել է Ադրբեջան, որտեղ հանդես է եկել իշխանամետ դիրքորոշմամբ:

Նրա ճանապարհորդության և մնալու ծախսերը հոգացել է լիբերալներ Ստեֆ Գորիսի և Ալեն Դեստեքսի կողմից հիմնադրված «Ադրբեջանի հաղորդակցության գրասենյակը» (OCAZ), որը զբաղվում է Բաքվի կառավարության լոբբինգով:

Մոերմանը նաև որպես խորհրդատու է հանդես եկել ադրբեջանցի մի քաղաքական գործչի գրքի համար, որը Ադրբեջանի շուրջ վերջերս բարձրացած փողերի լվացման սկանդալի կենտրոնական ֆիգուրներից է:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930