Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի ձերբակալվի լեհ-ուկրաինական սահմանն անցնելու գործով:
«Որպես գլխավոր դատախազ՝ ես ձեզ հստակ ասում եմ. Սաակաշվիլին չի ձերբակալվի այդ գործով, Սաակաշվիլին չի կարող արտահանձնվել այս երկրից, քանի դեռ նրա մոտ կան մշտական կացության և այլ փաստաթղթեր»,- ասել է Լուցենկոն:
Նա, սակայն, նշել է, որ բոլոր նրանք, որոնք Սաակավիլիի հետ հատել են սահմանը, պատասխանատվության կենթարկվեն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ