Լրահոս
Օրվա լրահոսը

Բանջարանոցներն ավերող կովերի խնդրով զբաղվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը

Սեպտեմբեր 16,2017 19:35

Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները մեզ բողոքեցին, որ գյուղի արոտավայրերն այրվել են, խոշորեղջերավոր անասուններն արածելու տեղ չունեն, մտնում են գյուղացիների տնամերձ տարածքները, արածում, ոչնչացնում կանաչ մարգերը: Բարեկամավանցիների վկայությամբ՝գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղի տարածքում: Հրդեհի մյուս օջախն էլ գյուղացիների վառած կրակից է առաջացել:

484 բնակիչ ունեցող Բարեկամավանի հողատարածքների զգալի մասը ադրբեջանական գնդակոծության գոտում լինելու պատճառով չի մշակվում: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ բարեկամավանցիներն ունեն 290 գլուխ խոշորեղջերավոր անասուն: Դրա մեծ մասը պահվում է Բարեկամավանի սարերում, գյուղի անմիջական տարածքում առկա է շուրջ 100 խոշոր եղջերավոր անասուն: Բացի այդ, Բարեկամավանում պահվում է շուրջ 70 ոչխար: Ջ.Միքայելյանն ասաց, որ գյուղի արոտավայրերը հրդեհված են, սակայն անասունների արածելու համար տեղ կա: Նրա խոսքերով՝ խնդիրն այն է, որ արդեն 3 տարի բարեկամավանցիները կովերը նախիրով չեն արածեցնում: Անասունները թափառում են, կեր հայթայթում, մտնում գյուղացիների բանջարանոցները, ավերում դրանք:

Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ հիմնահարցն արդեն 3 տարվա պատմություն ունի, Բարեկամավանի նախկին գյուղապետ Գարիկ Աբազյանի պաշտոնավարման շրջանում թափառող, բանջարանոցներն ավերող կովերի խնդրով զբաղվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930