Հիմա առավել քան ժամանակն է, որպեսզի Հայաստանն Ադրբեջանի տեղաբնիկների՝ թալիշների, թաթերի, լեզգիների միջոցով ջլատի ու մասնատի Ադրբեջանին, որը տեղաբնիկների հանդեպ բռնաճնշումների քաղաքականություն է վարում: Այս մասին այսօր Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Քաղաքագետը, որ գործընկերային կապերի մեջ է Ադրբեջանի տեղաբնիկների հետ, նշեց, որ նրանք պարբերաբար այցելում են Հայաստան եւ սպասում, որ վերջինս որեւէ կերպ կարձագանքի իրենց խնդիրներին ու պատրաստակամությանը:
Նկատառմանը՝ միջազգային հանրության մոտ կարծիք կձեւավորվի, որ այդ կերպ ՀՀ-ն միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, Արա Պապյանն այսպես արձագանքեց. «Հայաստանը պետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին, մենք պատերազմի մեջ ենք: Չէ՞ որ Ադրբեջանն, օրինակ, մեր սահմանամերձ գյուղերն է գնդակոծում: Նա հասկանում է, որ այդ կերպ պատերազմը չի հաղթելու, բայց խնդիր է լուծում՝ դատարկում է սահմանամերձ շրջանները»:
Քաղաքագետի համոզմամբ՝ եթե ՀՀ-ն չի կարողանում դիվանագիտական ճանապարհով չեզոքացնել Ադրբեջանին, ապա վերջինիս թուլացնելու միջոցը տեղաբնիկների հետ գործակցությունն է: «Եթե Ադրբեջանը լինի ուժեղ եւ միասնական, պարբերաբար կլինեն քառօրյա պատերազմներ»,-համոզմունք հայտնեց Արա Պապյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ